Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Վարդան Ռուբենի Թումանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի թիվ 5 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ երկհարկանի բնակելի տան, լողավազանի, օժանդակ շինությունների կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան Ռուբենի Թումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: