Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 677-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2019 թվականի N 677-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Ասյա Հովհաննիսյանը, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի և հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ քննարկվող գույքը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 23-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող, 07-057-129-023 կադաստրային ծածկագրով շինությունը և նույն կադաստրային ծածկագիրը կրող հողամասը, հանդիսանում է քաղաքացի Ասյա Հովհաննիսյանի սեփականությունը, ինչը  «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Համայնքի բյուջե վճարման ենթակա գույքահարկը կազմում է 56 643 (հիսունվեց հազար վեց հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ հողի հարկը կազմում է 412 (չորս հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որը 2016-2018 թվականների Ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Ասյա Հովհաննիսյանի՝ նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 12 460 (տասներկու հազար չորս հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամի չափով, իսկ հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 91 (իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2019 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին  հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ասյա Հովհաննիսյանը: Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանվող կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ հողի հարկի չափը կախված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար։ 

Իրավահարաբերությունների պահին գործող Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 6-րդ մասի՝ օրենսգիրքն ուժի մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝  0.075 տոկոսի չափով, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև Օրենսգրքի ուժի մեծ մտնելը։ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը  օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ, «Հողի հարկի մասին» օրենքի 3-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1.Քաղաքացի Ասյա Հովհաննիսյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 56 643 (հիսունվեց հազար վեց հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա գույքահարկի գումար, որից՝ 12 460 (տասներկու հազար չորս հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ և 412 (չորս հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա հողի հարկի գումար, որից՝ 91 (իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Ասյա Հովհաննիսյանին:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner