Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Սամվել Սարգսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 51-րդ փողոցի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային և մանսարդային հարկերով երկհարկանի բնակելի տան, լողավազանի, օժանդակ շինությունների կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սամվել Սարգսի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: