Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և 2449-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Գալուստ Սևակի Գալստյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0344-0147 հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ, որոշում եմ.
1.Գալուստ Սևակի Գալստյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Գալուստ Սևակի Գալստյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221106 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Գալուստ Սևակի Գալստյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Գալուստ Սևակի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: