Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
+37410644929 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019
 թվականի   N 281-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ և 48-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 884643 վկայականը, տրված 2003 թվականի փետրվարի 27–ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի ապրիլի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի  փողոցի թիվ 2 հասցեի հարևանությամբ՝ բնակավայրի բնակելի կառուցապատման 175,0 քառ.մետր մակերեսով հողամասում գտնվող հանրակացարանի գործառնական նշանակությունը փոխադրելու բնակելի տան և օրինականացնելու ինքնակամ կառուցված շինությունները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեի հողակտորին հարակից, համայնքային սեփականություն հանդիսացող 175,0 քառ.մ մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բանակի փողոց, թիվ 2/1:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեի՝ 175,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում առկա շինության՝ հանրակացարանի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի տան:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեի՝ 175,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած, նշված հասցեում փաստացի բնակվող անձանց:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019թ. մայիսի  24
գ.Ջրվեժ