Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2020
 թվականի   N 86-Ա

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  պահանջով, որոշում եմ.


1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի անկացման համար Ջրվեժ համայնքում սահմանել հետևյալ տեղամասային կենտրոնները.

1)Ջրվեժ համայնքի թիվ 1 տեղամասային կենտրոն՝ Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 13 հասցեում գտնվող  միջնակարգ դպրոցի շենքը: 

Թիվ 1 ընտրական տեղամասն ընդգրկում է Զովք գյուղի բոլոր փողոցները:

2)Ջրվեժ համայնքի թիվ 2 տեղամասային կենտրոն՝ Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 20 հասցեում գտնվող  միջնակարգ դպրոցի շենքը: 

Թիվ 2 ընտրական տեղամասն ընդգրկում է Ձորաղբյուր գյուղի բոլոր փողոցները:

3)Ջրվեժի համայնքի թիվ 3 տեղամասային կենտրոն՝ Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող շինությունը: 

Թիվ 3 ընտրական տեղամասն ընդգրկում է Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցը, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիները, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին փակուղին,  8-րդ փողոցը, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 10-րդ փողոցը, 10-րդ փողոցի 1-ին փակուղին, 12-րդ փողոցի կենտ համարներով 1-ին տնից 33-րդ տունը, զույգ համարներով 2-րդ տնից 60-րդ տունը, 12-րդ փողոցի 1-ին փակուղին, Մելքոնյան փողոցի 78-րդ տնից մինչև 99 տունը, Մելքոնյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, Մելքոնյան փողոցի 3-րդ փակուղին: 

4)Ջրվեժ համայնքի թիվ 4 տեղամասային կենտրոն՝ Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի թիվ 1 մասնաշենքը: 

Թիվ 4 ընտրական տեղամասն ընդգրկում է Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 1-ին տնից մինչև 77-րդ տունը, 2-րդ փողոցը, 2-րդ փողոցի 1-ին փակուղին, 4-րդ փողոցը, 17-ից 50-րդ փողոցները, Մելքոնյան փողոցի 1-ին և 2-րդ փակուղիները, Այգեգործական ընկերության թաղամասերը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ դաշտերը:

5)Ջրվեժ համայնքի թիվ 5 տեղամասային կենտրոն՝ Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող  միջնակարգ դպրոցի թիվ 2 մասնաշենքը: 

Թիվ 5 ընտրական տեղամասն ընդգրկում է Ջրվեժ գյուղի 1-ին փողոցը, 1-ին փողոցի 1, 2, 3, 4 փակուղիները, 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 3, 5, 7, 9, 11 փողոցները, 12-րդ փողոցի կենտ համարներով  35-րդ տնից 69/1 տունը, զույգ համարներով 62-րդ տնից 76-րդ տունը, 12-րդ փողոցի 2, 3, 4 փակուղիները, 13-րդ փողոցը, 13-րդ փողոցի 1-ին փակուղին, 14-րդ փողոցը,  14-րդ փողոցի  1, 2, 3-րդ փակուղիները, 15, 16 փողոցները, 16-րդ փողոցի 1-ին փակուղին:

2.Հանձնարարել աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին, գործող կարգի համաձայն տեղամասային կենտրոնների գտնվելու վայրի մասին իրազեկել լիազոր մարմնին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին:

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. փետրվարի  13
գ.Ջրվեժ