Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019
 թվականի   N 284-Ա

ՆԵՐՍԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱԲՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի 2019 թվականի մայիսի 21-ի զեկուցագիրը Ներսես Աբոյանին սեփականության իրավունքով  պատկանող CHEVROLET AVEO 1.2 մակնիշի 29OL030 պետհամարանիշի փոխադրամիջոցի՝ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված՝ գույքահարկի պարտավորությունը՝ 92 275 (իննսուներկու հազար երկու հարյուր յոթանասունհինգ) դրամ, այդ թվում՝ 59 309 (հիսունինը հազար երեք հարյուր ինը) դրամ ապառք, 32 966 (երեսուներկու հազար ինը հարյուր վաթսունվեց) դրամ տույժ, չկատարելու մասին, որոշում եմ.


1. Ներսես Աբոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:

2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 17:30-ին:

3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ներսես Աբոյանին:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019թ. մայիսի  24
գ.Ջրվեժ