ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2019 թվականի N 286-Ա
ՍԵՐԳԵՅ ՌՈՄԱՆԻ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով և 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի 2019 թվականի մայիսի 21-ի զեկուցագիրը Սերգեյ Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող AUDI A6 2.8 I մակնիշի 35FX263 պետհամարանիշի փոխադրամիջոցի՝ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածով նախատեսված՝ գույքահարկի պարտավորությունը՝ 105 968 (մեկ հարյուր հինգ հազար ինը հարյուր վաթսունութ) դրամ, այդ թվում՝ 88 288 (ութսունութ հազար երկու հարյուր ութսունութ) դրամ ապառք, 17 680 (տասնյոթ հազար վեց հարյուր ութսուն) դրամ տույժ, չկատարելու մասին, որոշում եմ.
1. Սերգեյ Շիրինյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 17:00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սերգեյ Շիրինյանին:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2019թ. մայիսի 24
գ.Ջրվեժ