Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2020
 թվականի   N 793-Ա

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Համլետ Կարենի Գոմկցյանի (ծնված՝ 2000 թվականի հունվարի 18-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0055 կադաստրային համարի 196,77 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության այգու նպատակային նշանակությունը փոխադրելու բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու և նշված հողամասում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29012020-07-0015, տրված 2020 թվականի հունվարի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի հուլիսի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը:

Կատարված ուսումնասիրությունից և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ  Համլետ Կարենի Գոմկցյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0055 կադաստրային համարի 196,77 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորում 2014 թվականին ինքնակամ կառուցվել են թիվ 1 հյուրանոցը՝ 90,94 քառ.մետր, թիվ 2 սանհանգույցը՝ 1,37 քառ.մետր, թիվ 3 լվացքատունը՝ 9,84 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 2,47 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17, 18-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Համլետ Կարենի Գոմկցյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0055 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Համլետ Կարենի Գոմկցյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0055 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության այգին` 196,77 քառ.մետր մակերեսով, փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու համար:

2.Համլետ Կարենի Գոմկցյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0347-0055 կադաստրային համարի 196,77 քառ.մետր մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 6/9/2:

3.Համլետ Կարենի Գոմկցյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 6/9/2 հասցեի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 հյուրանոցը՝ 90,94 քառ.մետր, թիվ 2 սանհանգույցը՝ 1,37 քառ.մետր, թիվ 3 լվացքատունը՝ 9,84 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 2,47 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

4.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 810 742 (ութ հարյուր տաս հազար յոթ հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105228218 հաշվին` 544 024 (հինգ հարյուր քառասունչորս հազար քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

5.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

6.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`

1)իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,

2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:

8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համլետ Կարենի Գոմկցյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. հոկտեմբերի  22
գ.Ջրվեժ