Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2020
 թվականի   N 819-Ա

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 22-ի N 1/փ-35 դրական եզրակացությունը, որոշում եմ.


1.Ռուզաննա Արարատի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի վրա գտնվող՝ 07-042-0390-0001 կադաստրային համարի 5000,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի փոխադրված 2995,89 քառ.մետր մակերեսով հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, լողավազանների, ավտոտնակի, օժանդակ շինության կառուցման և պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման առաջին կետն ուժի մեջ է մտնում նշված հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. նոյեմբերի  10
գ.Ջրվեժ