Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020
 թվականի   N 301-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՈՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1–ին փողոցի 23-րդ հասցեի տան բնակիչ Հուսիկ Մամեյի Գալոյանի խնդրանքը, որոշում եմ.


1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտները՝ 60,5 հեկտար մակերեսով, մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1–ին փողոցի 23-րդ հասցեի տան բնակիչ Հուսիկ Մամեյի Գալոյանին՝ անասնագլխաքանակի արածեցման նպատակով:

2.Վարձակալությամբ տրամադրվող արոտի տարեկան վարձավճարի չափը կազմում է 27 225 (քսանյոթ հազար երկու հարյուր քսանհինգ)  Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. մայիսի  26
գ.Ջրվեժ