ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հոկտեմբերի 2020 թվականի N 752-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին տալ քարե պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 5-րդ թաղամասի թիվ 3/38 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտակ Ռաֆայելի Լալայանին և Տիգրան Ազատի Հովակիմյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2020թ. հոկտեմբերի 01
գ.Ջրվեժ