Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2019
 թվականի   N 801-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.


1.Թույլատրել Վարդան Աշոտի Առաքելյանին և Աննա Ալիկի Հովհաննիսյանին՝ շարունակելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 62 հասցեի տնամերձ հողակտորում 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 40 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019թ. դեկտեմբերի  06
գ.Ջրվեժ