Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
+37410644929 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019
 թվականի   N 290-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գայանե Էդիկի Կորեկյանի (ծնված՝ 1968 թվականի հունիսի 8-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 25-րդ թաղամասի թիվ 23 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ կիսակառույց այգետնակի և հողամասի նվիրատվության պայմանագիր, վավերացված 2019 թվականի մարտի 27-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գայանե Էդիկի Կորեկյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 25-րդ թաղամասի թիվ 23 հասցեի այգեգործական հողակտորում 2004-2013 թվականներին ինքնակամ կառուցել է այգետնակ՝ 149,6 քառ.մետր, շինություններ՝ 58,0 քառ.մետր և պարիսպ՝ 6,6 քառ.մետր արտաքին մակերեսներով: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գայանե Էդիկի Կորեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 25-րդ թաղամասի թիվ 23 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Գայանե Էդիկի Կորեկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական 25-րդ թաղամասի թիվ 23 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակը՝ 149,6 քառ.մետր, շինությունները՝ 58,0 քառ.մետր և պարիսպը՝ 6,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 489 736 (չորս հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: 

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019թ. մայիսի  24
գ.Ջրվեժ