Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020
 թվականի   N 304-Ա

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի ջրագծերի կառուցման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԲՄԱՇՁԲ-19/1»), որոշում եմ.


1.Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.

Սիրականյան Վահե - աշխատակազմի գլխավոր մասնագետ (նախագահ, գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավար),

Կորյուն Կարապետյան - Ջրվեժի համայնի Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,

«Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ի- Հեղինակային հսկողություն իրականացնող

Ներկայացուցիչ(համաձայնությամբ),

«ԹԵՐՄՈՇԻՆԹԵԼ» ՍՊԸ-ի- Տեխնիկական հսկողություն իրականացնող                                          

ներկայացուցիչ(համաձայնությամբ),

Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող

քաղաքաշինության, տեխնիկական (համաձայնությամբ),

և հրդեհային անվտանգության 

տեսչական մարմնի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող

Կոտայքի մարզպետարանի (համաձայնությամբ),

ներկայացուցիչ

Մաքսիմ Միսակյան-«Գազկոմշին» ՍՊԸ-ի տնօրեն (գլխավոր կապալառու):

2.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը:

3.Ընդունող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել 2020 թվականի հունիսի 5-ին, ժամը 16:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. մայիսի  26
գ.Ջրվեժ