Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2020
 թվականի   N 815-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նաիրա Լևի Հայրապետյանի (ծնված՝ 1955 թվականի հոկտեմբերի 23-ին) լիազոր ներկայացուցիչ Ալբերտ Արմենակի Աբրահամյանի (ծնված՝ 1988 թվականի ապրիլի 13-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով Նաիրա Լևի Հայրապետյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23012020-07-0065 վկայական, տրված 2020 թվականի հունվարի 23-ին, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նաիրա Լևի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի տնամերձ հողակտորում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ 146,52 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 12,12 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նաիրա Լևի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Նաիրա Լևի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի հողակտորում ինքնակամ կառուցված իվ 1 բնակելի տունը՝ 146,52 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 12,12 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 399 860 (երեք հարյուր իննսունինը հազար ութ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նաիրա Լևի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. նոյեմբերի  06
գ.Ջրվեժ