1. Բեգլար Ռաֆայելի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0077 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 500,0 քառ.մ մակերեսով, փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24072020-07-0144, տրված 2020 թվականի հուլիսի 24-ին):
2. Բեգլար Ռաֆայելի Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0342-0077 կադաստրային համարի 500,0 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 5-րդ թաղամաս, թիվ 5/10:
3.Առաջարկել Բեգլար Ռաֆայելի Կիրակոսյանին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 2 242 500 (երկու միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին`
1)իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Բեգլար Ռաֆայելի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: