Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020
 թվականի   N 89-Ա

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.


1.Քաղաքացի Արեգ Յուրիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մուշ այգեգործական ընկերության թիվ 96 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ երկհարկանի բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արեգ Յուրիկի Ավագյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. փետրվարի  14
գ.Ջրվեժ