Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020
 թվականի   N 300-Ա

ՀՐԱՆՏ ՄԽԻԹԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5 տան բնակիչ Հրանտ Մխիթարի Գրիգորյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Հրանտ Մխիթարի Գրիգորյանը ներկայումս բնակվում է ընտանիքի հինգ անձով, ինքը և կինը՝ Շուշանիկ Պետրոսյանը, ծնված՝ 1962 թվականին, ներկայումս չեն աշխատում, ընդ որում՝ Հրանտ Գրիգորյանը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու, նրանց հետ է բնակվում որդին՝ Վահագն Գրիգորյանը, ծնված՝ 1983 թվականին, հարսը՝ Նորա Մկրտչյանը, ծնված՝ 1990 թվականին, որոնք ներկայումս նույնպես չեն աշխատում և նրանց խնամքի տակ է անչափահաս դուստրը՝ Շուշանիկ Վահագնի Գրիգորյանը, ծնված՝ 2020 թվականին և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Հրանտ Մխիթարի Գրիգորյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.


1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Հրանտ Մխիթարի Գրիգորյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հրանտ Մխիթարի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. մայիսի  26
գ.Ջրվեժ