Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2020
 թվականի   N 758-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ.


1. Քաղաքացի Զհար Շաքրոյի Հասոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 07-057-0003-0039 կադաստրային համարի 0,00858 հա մակերեսով հողակտորի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրի բնակելի կառուցապատման հողերից բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատում իրականացնելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23112016-07-0066, տրված 2016 թվականի նոյեմբերի 23-ին):

2.Քաղաքացի Զհար Շաքրոյի Հասոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի հասարակական կառուցապատման հողակտորում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ հասարակական սպասարկման օբյեկտի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

3.Սույն որոշման երկրորդ կետն ուժի մեջ է մտնում որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. հոկտեմբերի  01
գ.Ջրվեժ