Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2020
 թվականի   N 821-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ.


1. Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:

2.Հաստատել Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը` համաձայն հավելվածի:

3.Հանրային քննարկման ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին կից «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Անահիտ Մարգարյանին:

4.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին` համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի և 2021 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղերում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. նոյեմբերի  16
գ.Ջրվեժ