 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2020 թվականի N 88-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 78-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 11-ի «Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» թիվ 78-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2020թ. փետրվարի 14
գ.Ջրվեժ