Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2020
 թվականի   N 85-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության Սահամանդրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ և 18-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջներով, որոշում եմ.


1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչական կողմերի կողմից քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Ջրվեժ համայնքի տարածքում առանձնացնել հետևյալ անվճար տեղերը`

1) Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 79, 6-րդ փողոցի թիվ 39 և 20-րդ փողոցի թիվ 1 հասցեին հարող հատվածներում,

2) Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 20 հասցեին և Ազատության փողոցի թիվ 118 հասցեին հարող հատվածներում,

3) Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 16/1 հասցեին հարող հատվածում:

2.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանի վրա:

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. փետրվարի  13
գ.Ջրվեժ