Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020
 թվականի   N 302-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 կետի և 53-րդ կետի գ) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պատական գրանցման թիվ 30102015-07-0014 վկայականը, տրված 2015 թվականի հոկտեմբերի 30–ին, և հաշվի առնելով քաղաքացի Արտակ Պավլովի Արամյանի խնդրանքը, որոշում եմ.


1.Արտակ Պավլովի Արամյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 և թիվ 11, 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12, թիվ 14, թիվ 16 հասցեի գույքը՝ 0,412 հա մակերեսով, վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 8-րդ փողոց  փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 12, 16:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտակ Պավլովի Արամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2020թ. մայիսի  26
գ.Ջրվեժ