1.Քաղաքացիներ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0384-0053 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը` 1000,0 քառ.մ մակերեսով, փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 17102019-07-0115, տրված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին):
2.Քաղաքացիներ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0384-0053 կադաստրային համարի 1000,0 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 1-ին թաղամաս, թիվ 33:
3.Առաջարկել Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221171 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը` 4 468 500 (չորս միլիոն չորս հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարեն Գուրգենի Դավթյանին և Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: