Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Արմինե Կամոյի Գրիգորյանը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր)  և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը անհատույց սեփականության իրավունքով իրեն օտարելու խնդրանքով՝ ընտանիքի բնակարանային և սոցիալական վիճակից ելնելով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122019-07-0092, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Հաշվի առնելով այն, որ Արմինե Կամոյի Գրիգորյանի ընտանիքը չունի որևէ սեփականություն, ընտանիքի 5 անձով ներկայումս ժամանակավոր բնակվում է Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի 4-րդ նրբանցքի 1-ին փակուղու թիվ 3 տանը, խնամքի տակ են 2 անչափահաս երեխաները՝ ծնված 2002 և 2009 թվականներին, որոնցից ավագ դուստրը՝ Լիլիթ Հրաչյայի Կուրտիկյանը, ունի մանկական ուղեղային կաթված, հանդիսանում է մանկուց հաշմանդամ, գամված է անվասայլակին, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը, անհատույց սեփականության իրավունքով Արմինե Կամոյի Գրիգորյանին օտարելու մասին և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 38,57 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 51,29 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 64,84 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը անհատույց սեփականության իրավունքով օտարել Ձորաղբյուր գյուղի բնակիչ Արմինե Կամոյի Գրիգորյանին:

2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner