Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53-Ա


Զեկ. ԼԵՎՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 հասցեում գտնվող 07-030-0101-0202 կադաստրային համարի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 4327,46 քառ.մետր մակերեսով հողակտորը, հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված պարիսպը` 49,19 քառ.մետր և Գլխավոր խճուղի թիվ 27 հասցեում գտնվող 07-030-0101-0203 կադաստրային համարի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 1,460433 հա մակերեսով հողակտորը, հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1 օժանդակ շինությունը՝ 96,06 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 40,89 քառ.մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ 323,26 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 205,81 քառ.մետր մակերեսներով, տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնող Ցոլակ Արտավազդի Միլիտոսյանին:

2.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 և թիվ 27 հասցեներում գտնվող հողատարածքները և շինությունները, տրամադրել վարձակալությամբ 5 տարի ժամկետով՝ որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ օգտագործելու նպատակով:

3.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 25 հասցեում գտնվող հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 90 000 (իննսուն հազար), պարիսպի տարեկան վարձավճարի չափ սահմանել 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, Գլխավոր խճուղի թիվ 27 հասցեում գտնվող հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 300 000 (երեք հարյուր հազար), շինությունների տարեկան վարձավճարի չափ սահմանել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner