Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վրեժիկ Վաղարշակի Խոցանյանի (ծնված՝ 1949 թվականի հունիսի 21-ին), Լյուդմիլա Վաչագանի Խոցանյանի (ծնված՝ 1950 թվականի ապրիլի 2-ին), Տիգրան Վրեժիկի Խոցանյանի (ծնված՝ 1984 թվականի հոկտեմբերի 6-ին) և Հակոբ Վրեժիկի Խոցանյանի (ծնված՝ 1977 թվականի ապրիլի 19-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 10-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Վրեժիկ, Լյուդմիլա, Տիգրան և Հակոբ Խոցանյաններին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում 1978-2010 թվականներին ինքնակամ կառուցել է բնակելի տուն՝ 433,4 քառ.մետր, պարիսպ՝ 20,5 քառ.մետր, շինություններ` 112,65 քառ.մետր արտաքին մակերեսներով, որից՝ 84,95 քառ.մետրը՝ կառուցվել է 2010 թվականին, այդ թվում՝ լողավազան՝ 32,1 քառ.մետր, զուգարան՝ 2,6 քառ.մետր և ավտոտնակ՝ 50,25 քառ.մետր:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13 և 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Վրեժիկ, Լյուդմիլա, Տիգրան և Հակոբ Խոցանյաններին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1.Վրեժիկ, Լյուդմիլա, Տիգրան և Հակոբ Խոցանյաններին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ձորափի փողոցի թիվ 11 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 433,4 քառ.մետր, շինությունները` 112,65 քառ.մետր և պարիսպը՝ 20,5 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 132 522 (մեկ հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner