Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նարեկ Ստեփանի Սապոնջյանի  (ծնված՝ 1985 թվականի օգոստոսի 19-ին), Մարիամ Ստեփանի Սապոնջյանի (ծնված՝ 1982 թվականի սեպտեմբերի 8-ին), Սուսաննա Ստեփանի Սապոնջյանի (ծնված՝ 1983 թվականի  սեպտեմբերի 6-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 28-րդ զանգվածի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականի օգոստոսի 21-ին տրված N Հ-13353 արխիվային տեղեկանք, ըստ օրենքի ժառանգության իրավունքի  վկայագրեր, տրված 2019 թվականի օգոստոսի 29-ին, «Պիկետ» ՍՊԸ-ի  կողմից 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Պիկետ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նարեկ Ստեփանի Սապոնջյանին, Մարիամ Ստեփանի Սապոնջյանին և Սուսաննա Ստեփանի Սապոնջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 28-րդ զանգվածի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում 1985 թվականին ինքնակամ կառուցվել է այգետնակ՝ 28,12 քառ.մետր արտաքին մակերեսով: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նարեկ, Սուսաննա, Մարիամ Սապոնջյաներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 28-րդ զանգվածի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Նարեկ, Սուսաննա, Մարիամ Սապոնջյաներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 28-րդ զանգվածի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված  այգետնակը՝ 28,12 քառ.մետր, արտաքին մակերեսով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարեկ, Սուսաննա, Մարիամ Սապոնջյաներին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լևոն Մխիթարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner