Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 486
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 15/02/2019 12:00
Վարող ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԱԶԻԶՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՎԵՏԻՔ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Անասնաբուժական ծառայությունների հետ կապված քննարկում
Բովանդակություն *

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրվեժ համայնքի երեք գյուղերի անասունների խոշոր գլխաքանակ ունեցող անասնատերեր և անասնաբույժներ:

Քննարկման ընթացքում բնակիչներին հուզում էր այն հարցը, թե համայնքում անասնաբուժական ծառայություններն ում կողմից պետք է իրականացվեն և Ձորաղբյուր գյուղի թվով 240 խոշոր անասնագլխաքանակ ունեցող 8 ընտանիքներ հրաժարվեցին, որպեսզի իրենց անասնագլխաքանակն սպասարկվի բնակավայրում պետական միջոցառումներ իրականացնող անասնաբույժ Վրեժիկ Խոցանյանի կողմից և ցանկացան ուրիշ անասնաբույժի կողմից սպասարկում: Միաժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10–րդ հոդվածի 1–ին մասի 19–րդ կետի պահանջը՝ համայնքի ավագանու կողմից «համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման գումարի չափով» սահմանելու առաջարկների մասին, նշելով, որ այն դեռևս չի սահմանվել՝ գանձումների կազմակերպման առանձնահատկություններից ելնելով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անասնաբուժական ծառայություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ՝ անասնաբուժական ծառայությունները համայնքում իրականացնելու, մատուցված ծառայությունների վճարները գանձելու, համայնքի բյուջե մուտքագրելու կարգը սահմանելու վերաբերյալ:

Անասնատերերին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացվեցին համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի, ինչպես նաև Հովհաննես Մկրտչյանի, Դավիթ Ղազարյանի և մյուսների կողմից:

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner