Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Թույլատրել «Մերիդիան» ՍՊԸ-ին, տնօրեն Վարդան Միքայելի Բաբաջանյան, Ջրվեժի 18-րդ փողոցի թիվ 1-3 հասցեում 2019 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ, որպես հանրային սննդի օբյեկտ տալ ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն:
2.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արման Սուրենի Պետրոսյանին, Ջրվեժի Մելքոնյան փողոցի թիվ 8/3 հասցեում 2019 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ:
3.Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
4.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին` հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո` 3-օրյա ժամկետում: