Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 հոկտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Խաչիկ Ժորայի Խաչիկյանի (ծնված՝ 1955 թվականի հունվարի 5-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 1-ին զանգվածի 10-րդ տեղամասի թիվ 29 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականի հուլիսի 22-ին տրված թիվ Հ-11466 արխիվային տեղեկանքը, անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի և եզրակացության պարզվել է, որ Խաչիկ Ժորայի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 1-ին զանգվածի 10-րդ տեղամասի թիվ 29 հասցեի հողամասում ինքնակամ կառուցվել են՝ 1986 թվականին՝ այգետնակ 41,1 քառ.մետր, 1990 թվականին՝ ծածկ 19,3 քառ.մետր, 1989 թվականին՝ ջրավազան 8,3 քառ.մետր և 1990 թվականին՝ աստիճանավանդակ 13,7 քառ.մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացի Խաչիկ Ժորայի Խաչիկյանի դիմումում նշված և անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից ներկայացված եզրակացության մեջ նշված տարեթվերը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի          N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Խաչիկ Ժորայի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 1-ին զանգվածի 10-րդ տեղամասի թիվ 29 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 

1.Խաչիկ Ժորայի Խաչիկյանի սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 1-ին զանգվածի 10-րդ տեղամասի թիվ 29 հասցեի հասցեի հողամասում ինքնակամ կառուցված այգետնակը՝ 41,1 քառ.մետր, ծածկը՝ 19,3 քառ.մետր, ջրավազանը՝ 8,3 քառ.մետր և աստիճանավանդակը՝ 13,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Խաչիկ Ժորայի Խաչիկյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner