Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2019 թ.

ՆՈՐԱ ՋԱՆԻԿԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակիչ Նորա Ջանիկի Մաթևոսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է 6 անձից, բնակվում են հեռու ազգականին պատկանող 13-րդ փողոցի թիվ 24 տանը, ինքը և ամուսինը՝ Սերոբ Մեսրոպյանը, չունեն մշտական աշխատանք, նրանց խնամքի տակ են 3 անչափահաս երեխաները՝ Մարիամ, Իսահակ, Աբրահամ Սերոբի Մեսրոպյանները, ծնված՝ 2001, 2002, 2005 թվականներին, ինչպես նաև աղջիկը՝ Աննա Սերոբի Մեսրոպյանը, ծնված 1995 թվականին, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, տարել է ողնաշարի մի քանի բարդ վիրահատություններ, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու է, գտնվում է անկողնային վիճակում և ունի երկարատև բուժման կարիք, ընտանիքի եկամուտը չի բավականացնում բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալու համար և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Նորա Ջանիկի Մաթևոսյանը դիմել է համայնքապետարան՝ ընտանիքին ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նորա Ջանիկի Մաթևոսյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նորա Ջանիկի Մաթևոսյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Օգիտա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner