Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Կարապետ Մելքոնի Օդաբաշեանին և Հերմինե Լևիկի Դանղյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 22, 24 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարապետ Մելքոնի Օդաբաշեանին և Հերմինե Լևիկի Դանղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: