Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արսեն Էդուարդի Նագդալյանին տալ մեկ հարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Գրինֆիլդ 3-րդ թաղամասի թիվ 6, 8 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Արսեն Էդուարդի Նագդալյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արսեն Էդուարդի Նագդալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: