Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի հասցեի 07-057-0315-0001, 0002, 0003, 07-057-0315-0052-ից 0056 կադաստրային համարների գյուղատնտեսական նշանակության հողամասերում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Վլադիմիրի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: