Քննարկվեց՝
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման բնագավառում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Հանձնարարվեց վարչական ղեկավար Հայկ Սարոյանին՝ հետևողական լինել բնակավայրում իրականացվող պոմպակայանի, խորքային հորի վերանորոգման և ջրագծի կառուցման, ջրհավաք սրահի վերակառուցման աշխատանքների ընթացքին և որակին:
2. Բնակավայրում ինքնակամ իրականացվող շինարարական աշխատանքների հարցը և գերեզմանատների պահպանման հարցը:
Հանձնարարվեց վարչական ղեկավար Հայկ Սարոյանին՝
- Կանխել վարչական տարածքում ինքնակամ իրականացվող շինարարական աշխատանքները,
- «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով սահմանված կարգով պահպանել գերեզմանատները և վարել գերեզմանների հաշվառման մատյան:
3. Գույքային հարկերի բազաների ճշտման և հարկային եկամուտների ապահովման հարցը:
Հանձնարարվեց աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Կարինե Գրիգորյանին՝
Շարունակել գույքային հարկերի բազաների ճշտման աշխատանքները, ապահովել հարկերի մուտքերը և կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնել բաժնի պետին: |