Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 82-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 82-Ն


Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 67-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները կարող են գտնվել  ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:»:

2)որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3.Անհատական բնակելի տների և համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն որոշման 2-րդ կետով սահմանված հեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տների սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:»:

3)որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:»:

4)Ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner