Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Տիգրան Վոլոդյայի Ղազարյանին և Եվա Հովհաննեսի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 18 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ երկհարկանի բնակելի տան, լողավազանի կառուցման և տարածքի մասնակի պարսպապատման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Վոլոդյայի Ղազարյանին և Եվա Հովհաննեսի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: