Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 64-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 64-Ն


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել, որ. 

1) Ջրվեժ համայնքում կենցաղային աղբահանության ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված աղբահանության վճարի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ աղբահանության վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե վճարողները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքների անդամներ,

2)Ջրվեժ համայնքի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝ 

ա. երեխայի ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է, 

բ. զոհված զինծառայողի երեխա է,

գ. երկկողմանի ծնողազուրկ երեխա է, 

դ. հաշմանդամ երեխա է,

3)սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 6 000 (վեց հազար) դրամ,

4)եթե Ջրվեժ համայնքի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողներն են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի պարբերություններում նշված անձինք, ապա 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ,

5)սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում չներառված համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար 2019 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 

ա. 4 000 (չորս հազար) դրամ, եթե երեխան հաշվառված է Ջրվեժ համայնքում, 

բ.  6 000 (վեց հազար) դրամ, եթե երեխան հաշվառված չէ Ջրվեժ համայնքում:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը՝

1)1-ին կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվող ընտանիքի անդամի դիմումը, որին կցվում են վերջինիս անձնագրի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, 

2)1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ Ջրվեժ համայնքի ղեկավարին ուղղված ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի դիմումը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, պաշտպանության ոլորտի իրավասու պետական կամ այլ մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի և (կամ) վկայականի և (կամ) տվյալ փաստը հավաստող այլ փաստաթղթերի պատճենները, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner