Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սերգեյ Ահարոնի Զաքարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Սերգեյ Ահարոնի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 44-րդ փողոցի թիվ 27 և 44-րդ փողոցի թիվ 29 հասցեների հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 44-րդ փողոց, թիվ 27,29:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սերգեյ Ահարոնի Զաքարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։