Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 589-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N 589-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 549-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի «Ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին» թիվ 549-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1)որոշման նախաբանի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լիլիանա Ռաֆայելի Իսախանովայի (ծնված՝ 1953 թվականի ապրիլի 01-ին) և Իռենա Գավրուշի Իսախանյանի (ծնված՝ 1982 թվականի հունվարի 9-ին) դիմումը, որով ցանկություն է են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 30-րդ թաղամասի թիվ 9 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 0092373 վկայական, տրված 2000 թվականի մայիսի 31-ին, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2019 թվականի հունիսի 20-ին, անհատ ձեռնարկատեր Արա Պետրոսյանի կողմից 2019 թվականի օգոստոսի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):»: 

2)որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «Լիլիանա Ռաֆայելի Իսախանովան սեփականության իրավունքով իրեն պատկանող» բառերը փոխարինել «Լիլիանա Ռաֆայելի Իսախանովան և Իռենա Գավրուշի Իսախանյանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող» բառերով:

3)որոշման նախաբանի երրորդ պարբերությունում և որոշման 1-ին կետում «Լիլիանա Ռաֆայելի Իսախանովային սեփականության իրավունքով պատկանող» բառերը փոխարինել «Լիլիանա Ռաֆայելի Իսախանովային և Իռենա Գավրուշի Իսախանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող» բառերով:

4)որոշման 2-րդ կետում՝

ա. «սեփականատերը» բառը փոխարինել «սեփականատերերը» բառով,

բ. 1-ին և 2-րդ ենթակետերում «վճարի» բառը փոխարինել «վճարեն» բառով,

գ. 1-ին ենթակետում «իր» բառը փոխարինել «իրենց» բառով:

5)որոշման 6-րդ կետում «Լիլիանա Ռաֆայելի Իսախանովային» բառերից հետո լրացնել «և Իռենա Գավրուշի Իսախանյանին» բառերով:

2. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 52

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner