Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 90-Ա որոշումը, որոշում եմ.
1.«ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, տալ թվով 8 մենատների և մանսարդային հարկով երկու եռահարկ շենքերի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 1 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: