Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Արսեն Բորիսի Բալայանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 6-րդ թաղամասի թիվ 22 հասցեի հողամասում թույլատրել քանդելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 06082020-07-0132 վկայականում նշված թիվ 1 սանհանգույցը՝ 9,89 քառ.մետր և թիվ 2 ծածկը՝ 12,62 քառ.մետր մակերեսներով:
2.Քաղաքացի Արսեն Բորիսի Բալայանին տալ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 6-րդ թաղամասի թիվ 22 հասցեի հողամասում։
3.Պարտավորեցնել Արսեն Բորիսի Բալայանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արսեն Բորիսի Բալայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: