Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 265-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2018 թվականի N 265-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ենգիբար Բագրատի Արսենյանի (ծնված՝ 1935 թվականի հոկտեմբերի 26-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 30 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները և ավել օգտագործվող 10,7 քառ.մետր մակերեսով հողամասը (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 13-ին տրված N Հ-10916 արխիվային տեղեկանքը, Այգեգործի անդամատոմս, տրված 1989 թվականի ապրիլի 25-ին և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2018 թվականի հունիսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ենգիբար Բագրատի Արսենյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի մակերեսը կազմում է 510,7 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 500,0 քառ.մետր մակերեսի փոխարեն և սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 30 հասցեի այգեգործական հողամասում 1997 թվականին ինքնակամ կառուցել է այգետնակ, սանհանգույց՝ 220,27 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով: 

Ենգիբար Բագրատի Արսենյանի կողմից ինքնակամ զբաղեցված հողակտորը համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, ինչպես նաև հողամասը ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում:

Ենգիբար Բագրատի Արսենյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 30 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջներով, որոշում եմ.

1.Ճանաչել Ենգիբար Բագրատի Արսենյանի կողմից  փաստացի ավել օգտագործվող 10,7 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Ենգիբար Բագրատի Արսենյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 30 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner