Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Կարեն Համլետի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգվածի 14-րդ թաղամասի թիվ 1 հասցեի հողակտորում տալ այգետնակի վերակառուցման և տարածքի պարսպապատման շինարարության թույլտվություն:
2.Պարտավորեցնել Կարեն Համլետի Սարգսյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: