Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Սերյոժայի Մնացականյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Քաղաքացի Սամվել Սերյոժայի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Ջրվեժ-2 այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 6-7 հասցեից բաժանված S1=1362,0 քառ.մետր մակերեսով անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Այգեգործական 2-րդ զանգված, 5-րդ թաղամաս, թիվ 6, S2=410,0 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Այգեգործական 2-րդ զանգված, 5-րդ թաղամաս, թիվ 7:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սերյոժայի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: