Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Նվարդ Էդուարդի Խաչատրյանի խնդրանքը, որոշում եմ.
Քաղաքացի Նվարդ Էդուարդի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոցի թիվ 1 հասցեից բաժանված S1=2000 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության փողոց, թիվ 1 և S2=8980,7 քառ.մետր մակերեսով գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության փողոց, թիվ 1/1: