Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 257-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2018 թվականի N 257-Ա

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

«ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ն, հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» օրենքներով սահմանված կարգով չի կատարել համայնքի բյուջեի հանդեպ իր հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2018 թվականի հունիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված ելակետային տվյալների՝ քննարկվող անշարժ գույքը՝ Ջրվեժ համայնք, գյուղ Ձորաղբյուր (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0325-0089), հանդիսանում է «ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի սեփականությունը, ինչը «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» օրենքներով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Համայնքի բյուջե վճարման ենթակա հողի հարկը կազմում է 23 733 (քսաներեք հազար յոթ հարյուր երեսուներեք) դրամ, գույքահարկը կազմում է 2 969 544 (երկու միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր քառասունչորս) դրամ, որը 2014-2017 թվականների Ժամանակահատվածում չի վճարվել:

«ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից՝ նշված ժամանակահատվածի համար հարկերը օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 7 646 (յոթ հազար վեց հարյուր քառասունվեց) դրամ հողի հարկի և 971 903 (ինը հարյուր յոթանասումեկ հազար ինը հարյուր երեք) դրամ գույքահարկի մասով:

2018 թվականի հունիսի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 9-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է «ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրենը: Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին հոդվածի, հողի հարկի սեփականատերերը հանդիսանում են հողի հարկ վճարողներ: Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանվող կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝ համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Համաձայն «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝  0,075 տոկոսի չափով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ, «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին, «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1. «ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 2 969 544 (երկու միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր քառասունչորս) դրամ, որպես գույքի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից՝ 971 903 (ինը հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր երեք) դրամը, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ և 23 733 (քսաներեք հազար յոթ հարյուր երեսուներեք) դրամ հողի հարկ, որից 7 646 (յոթ հազար վեց հարյուր քառասունվեց) դրամը տույժ:

2. Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել «ԿԱԳԱ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրենին:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner