Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Հեղնար Եղոյանը, հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի և հողի հարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված ելակետային տվյալների՝ քննարկվող գույքը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/29, հանդիսանում է քաղաքացի Հեղնար Եղոյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» օրենքներով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Համայնքի բյուջե վճարման ենթակա գույքահարկը կազմում է 223 327 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը 2017-2018 թվականների Ժամանակահատվածում չի վճարվել, հողի հարկը կազմում է 610 (վեց հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ, որը 2016-2018 թվականների Ժամանակահատվածում չի վճարվել:
Քաղաքացի Հեղնար Եղոյանի՝ նշված ժամանակահատվածի համար գույքահարկը և հողի հարկը օրենքներով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ գույքահարկի նկատմամբ 46 060 (քառասունվեց հազար վաթսուն) և հողի հարկի հարկի նկատմամբ 142 (մեկ հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2019 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 11-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հեղնար Եղոյանը: Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանվող կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի՝ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար։
Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 447-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ 0.075 տոկոսի չափով, այդ թվում նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկը սկսվել է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Գույքահարկի մասին» օրենքի 2-րդ, 3-րդ, «Հողի հարկի մասին» 3-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
Քաղաքացի Հեղնար Եղոյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 223 327 (երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա գույքահարկի գումար, որից՝ 46 060 (քառասունվեց հազար վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ և 610 (վեց հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ, որպես վճարման ենթակա հողի հարկի գումար, որից՝ 142 (մեկ հարյուր քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամը որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:
2. Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Հեղնար Եղոյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: